Ուկրաինայի անվտանգության ծառայության ղեկավար Վալենտին Նալիվայչենկոն հայտնել է, որ ուժայինները ձերբակալել են ավելի քան 90 մարդու, որոնցից 13-ն իբր Ռուսաստանի քաղաքացիներ են։ Այս մասին հայտնում է ria.ru-ն։

 

«Արդեն ձերբակալվել է 90 ահաբեկիչ և դիվերսանտ, որոնցից 13-ը Ռուսաստանի քաղաքացիներ են։ Ուկրաինայի ԱԱԾ-ն շարունակում է հետաքննչական գործընթացն Ուկրաինայի նախկին բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ, ովքեր ֆինանսավորում են երկրի արևելքում ահաբեկչական գործընթացները»,- հայտնել է Նալիվայչենկոն ուկրաինական «День» պարբերականին տված հարցազրույցի ընթացքում։

 

Կիևը բազմիցս է մեղադրել Ռուսաստանի հատուկ ծառայություններին Ուկրաինայի հարավ-արևելքում իրավիճակի ապակայունացման համար, մասնավորապես, երբ 2014 թվականի մայիսի 2-ին Օդեսայի արհմիությունների տանը բռնկված հրդեհի հետևանքով զոհվեց «հակամայդանի» մի քանի տասնյակ ակտիվիստ։