Ստորև ներկայացնում ենք Սան Պաուլուում գտնվող «Պաուլո Մաշադո դե Կարվալիու» մարզադաշտում գտնվող ֆուտբոլային թանգարանը:

Թանգարանն ստեղծվել է 6 տարի առաջ` Սան Պաուլուի  մարզադաշտի տարածքում:

Թանգարանը պարունակում է ավելի քան 500 լուսանկար և 5 ժամ տևողությամբ տեսանյութեր

Թանգարանի սրահներից մեկը նվիրված է Աշխարհի առաջնություններին

1970թ-ին Բրազիլիան 3-րդ անգամ դարձավ աշխարհի չեմպիոն և նվաճեց գավաթը, սակայն 13 տարի անց մրցանակը գողացան և այլևս չվերադարձրին: Գողացված գավաթի կրկնօրինակը պատվիրվեց: Բրազիլիայի նախագահըն այն ներկայացրել է 30 տարի առաջ:

Գավաթին պատկերված էր հին հունական հաղթանակի աստվածուհի Նիկան:

Մեկ այլ սրահում ներկայացված են Բրազիլիայի հավաքականի լավագույն ֆուտբոլիստները

Սրահներից մեկը զարդարված է պատկերասրահի ոճով

Թանգարանում կա նաև մեծ մուլտիմեդիա սրահ, որտեղ այցելուները կարող են թարմացնել իրենց հիշողությունները

Թանգարանում ներկայացվում է նաև գնդակների և խաղակոշիկների էվոլուցիան

Թանգարանը հատուկ բաժին է նվիրել յուրահատուկ ձեռքբերումներին՝ խաղի ամենախոշոր հաշվին (24:0),ամենաարագ գոլին ( 3,17 վայրկյանին), ամենաշատ հեռացում ունեցած խաղին (7-ը` 6-ի դեմ )

Այստեղ կտեսնեք նաև Ռոմարիոյի կյանքի գլխավոր կանոնը. «Ես չեմ ուզում լավ խաղալ, ես ուզում եմ գոլեր խփել»