Առաջիկա մի քանի օրերի ընթացքում Սեւանա լճի ափին կբացվեն ինչպես հանրային, այնպես էլ մասնավոր լողափերը: Սեւանի հանրային լողափերը, անկախ եղանակային պայմաններից, կբացվեն առաջիկա մի քանի օրվա ընթացքում եւ կգործեն անվճար:

 

Հանգստացողների թիվն աճում է հատկապես հանգստյան եւ առավել շոգ օրերին: Լողափերում հանգստացողների անվտանգությունը հոգում են Հայաստանի ջրափրկարարները, ովքեր պատրաստվել եւ պատրաստվում են նոր տարեշրջանին: Այս տարի Փրկարար ծառայության փրկակարական ուժերի, Բնապահպանական նախարարության եւ «Սեւան ազգային պարկ»-ի համագործակցությամբ ստեղծված աշխատանքային խումբը համագործակցելու է նաեւ Սեւանա լճի մասնավոր լողափերի սեփականատերերի հետ, ինչի արդյունքում վերահսկողություն կսահմանվի ոչ միայն հանրային, այլ նաեւ' մասնավորներում լողափերու մ: Սեւանա լճի շուրջ 200 լողափերից հանրային են երեքը:

 

Համաձայն նորմատիվային նոր ակտերի' յուրաքանչյուր լողափ պետք է ունենա իր փրկարար ծառայությունը եւ բուժկետը: Փրկարար ծառայության ջոկատը համալրված է 44 փրկարարներով: Սեւանի թերակղզում ստեղծվել է մեկ հենակետ, որտեղից վերահսկվելու է թերակղզու տարածքը: 8 փրկարար իր շուրջօրյա վերահսկողության տակ է վերցրել Հայրավանքի «Գեղամա» հանգստյան գոտին, որտեղ հունիսի 2-ից միչեւ օգոստոսի 18-ն ընկած ժամանակահատվածում, 11 հերթափոխով, կհանգստանան շուրջ 3000 պատանի երկրապահներ:

 

Լողափերում կտեղադրվեն համապատասխան նշաններ, աշտարակներ, որտեղից կիրականացվեն դիտումներ, եւ կվերահսկվի լողացողների անվտանգությունը: Լողափային տարեշրջանի հետ կապված' վերանորոգվել են փրկարարական մոտորանավակները, պատրաստ վիճակում է գտնվում նաեւ փրկարարական նավը:

 

Ամփոփելով տարվա առաջին կեսը' Արմեն Ճզմաչյանը նշեց, որ 2014 թվականի ընթացքում Սեւանա լճի տարածքում մահվան դեպքեր չեն գրանցվել, սակայն իրկանացվել են որոնողափրկարարական աշխատանքներ: Փրկարարներին հաջողվել է փրկել չորս մարդու կյանք:

 

Հատուկ ջրափրկարարական ջոկատի հրամանատարը հորդորում է հանգստացողներին, որ նրանք լողանան թույլատրելի ու մարդաշատ լողափերում, որտեղ շուրջօրյա աշխատում են փրկարարները, իսկ պատահար նկատելու դեպքում անհապաղ զանգահարեն 911 հեռախոսահամարով:



Խոսրով Խլղաթյան