Աշխարհի առջնության խմբային փուլի G խմբում Իսպանիայի ազգային հավաքականը 3:0 հաշվով պարտության մատնեց Ավստրալիայի ընտրանուն:

Իսպանացիների կազմում 36-րդ րոպեին գոլ հեղինակեց Դավիթ Վիլյան, 69-րդ րոպեին աչքի ընկավ Ֆերնանդո Տորեսը, իսկ երրորդ գոլը 82-րդ րոպեին հեղինակեց Խուան Մատան:

Այսպիսով՝ աշխարհի գործող չեմպիոնները ավարտեցին իրենց ելույթները աշխարհի ընթացիկ առաջնությունում՝ խմբում զբաղեցնելով երրորդ հորիզոնականը:

Ավստրալացիները մրցաշարը ավարտեցին՝ խմբում զբաղեցնելով վերջին տեղը՝ 0 միավորով:

Տեսանյութը և լուսանկարները՝ այստեղ