Ոստիկանության Մասիսի բաժնում օրերս հաղորդում է ստացվել, որ «ճակատի և դեմքի բազմաթիվ կապտուկներ, քթի, աջ ականջախեցու և աջ դաստակի քերծվածքներ, ալկոհոլային խմածություն» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել 1985թ. ծնված Դավիթ Մ.-ն:

 

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ տանը, գումարային հարցի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, նրան ծեծի է ենթարկել Զորակ գյուղի բնակիչ ոմն Դավո: Դավիթ Մ.-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ոմն Դավոն 1982թ. ծնված Դավիթ Դ.-ն է, որը բացատրական աշխատանքների շնորհիվ, հունիսի 22-ին' ժամը 20.30-ին, ներկայացել է բաժին և խոստովանել կատարածը: