Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ելույթն ընթացել է բողոքի ակցիայով, որն անցկացրել են եվրոպաբնակ ադրբեջանցիները:

 

Ինչպես հաղորդում է «Ազադլըգ» թերթը, ԵԽԽՎ-ում Ալիևի ելույթն սկսվելուց անմիջապես հետո Եվրոպայում բնակվող ադրբեջանցիները «Ազատություն քաղբանտարկյալներին» բովանդակությամբ երկար պաստառ են պարզել: Նրանց հագին եղել են Ադրբեջանում քաղբանտարկյալների դիմանկարներով կարմիր շապիկներ:

 

Ալիևի ելույթին զուգահեռ դահլիճում քաղբանտարկյալների դիմանկարներով շապիկներով և բերանները սև շորով փակ եվրոպաբնակ ադրբեջանցիները բողոքի ակցիա են անցկացրել:

 

Թերթը գրում է, որ այս տեղեկությունը Facebook-ի իրենց էջերում տարածել են Ստրասբուրգում քաղաքացիական հասարակության ակտիվիստները:

 

Ակցիան կազմակերպել է խոսքի ազատության «Լրագրողներն առանց սահմանների» միջազգային կազմակերպությունը: Այս մասին «Ազադլըգին» հայտնել է Ստրասբուրգում գտնվող սեփական աղբյուրը:

 

Աղբյուրի խոսքով' կազմակերպությունը դրանով ցանկանում է ուշադրության հրավիրել Ադրբեջանում մարդու իրավունքների, այդ թվում' խոսքի և մամուլի ազատության բնագավառում ծանր վիճակը: