Ուկրաինական ճգնաժամը պետք Է ԵԱՀԿի երկրներին դրդի կատարելագործելու Եվրոպայի անվտանգության համակարգը: Այդ մասին հունիսի 24-ին հայտարարել է Եվրակազմակերպության գործող նախագահ, Շվեյցարիայի արտաքին գործերի նախարար եւ նախագահ Դիդիե Բուրկհալտերը:

 

«Ուկրաինական ճգնաժամը պետք է արթնացնի մեզ: Մենք չպետք Է վերադառնանք դեպի անցյալ տարիների քարացած հնամոլությանը: Եթե մենք անվտանգությունը կառուցենք միմյանց հաշվին կամ նույնիսկ միմյանց դեմ, մենք ամեն ինչ կկորցնենք եւ կհայտնվենք ավելի վտանգավոր իրադրության մեջ»,- ասել է Բուրկհալտերը՝ ելույթ ունենալով ԵԱՀԿ-ի Անվտանգության ամենամյա ամփոփիչ խորհրդաժողովում:

 

Նրա խոսքով՝ Եվրոպայի անվտանգության իրադրությունը պետք Է քննարկվի միջազգային նորմատիվ բազայի, անվտանգության ճարտարապետության մակարդակում եւ իրենց անվտանգության վերաբերյալ պետությունների տեսակետների մակարդակում:

 

«Սպառնալիքների ընդհանուր ըմբռնման քննարկումը եւ մշակումը կարեւոր ավանդ Է նորովի Եվրոպայի անվտանգության՝ որպես մեր ընդհանուր ծրագրի կոնսոլիդացման բնագավառում»,- հայտարարել Է Բուրկհալտերը: «Ինչպիսին Էլ որ լինեն մեր տարբերություններն Ուկրաինայի եւ Եվրոպայի անվտանգության մյուս կարեւոր թեմաների շուրջը, մնում են զգալի թվով ընդհանուր շահեր, որոնց վրա մենք կարող ենք հիմնվել: Կան շատ սպառնալիքներ եւ շատ մարտահրավերներ, որոնք մեր հանդեպ ծառանում են ինչպես եվրատլանտյան, այնպես Էլ եվրասիական տարածաշրջանում»,- հավելել Է նա, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի վործակալությունը: