ՄԱԿ-ում հայտնել են, որ Ուկրաինայի արեւելքում ապրիլի 15-ից մինչեւ հունիսի 20-ն ընկած ժամանակահատվածում զոհվել է 423 մարդ:

 

Զոհվածների (զինվորականների եւ քաղաքացիական անձանց) թվաքանակի վերաբերյալ տվյալները հիմնվում են պաշտոնական աղբյուրներից ստացված տեղեկատվության վրա, ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ մարդու իրավունքների հարցերով օգնական Իվան Շիմոնովիչը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում ունեցած ելույթի ժամանակ, տեղեկացնում է BBC-ն:

 

Նա նշել է, որ վերջին երկու շաբաթվա ընթացքում կրկնակի ավելացել է այն ուկրաինացիների թիվը, ովքեր լքել են իրենց տները: Հունիսի 23-ի դրությամբ ՄԱԿ-ի փախստականների գործերի գործակալությունը արձանագրել է, որ տեղահանված քաղաքացիների թիվը գերազանցել է 46 հազարը: