Mediamall.am-ի տեղեկություններով ՀՀ փաստաբանների պալատը նախաձեռնել է քննարկում կապված առանց դատարանի՝ վարչական մարմնի կողմից ընդունված վարչական ակտերի հարկադիր կատարման հետ:

 

Այդ հավաքին ներկա են լինելու շահագրգիռ կառույցների ներկայացուցիչներ, այդ թվում՝ դատական համակարգի, ոստիկանության, ֆինանսաների նախարարության, քաղաքապետարանի և ԴԱՀԿԱ ծառայության, ինչպես նաև իրավապաշտպաններ: