Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Անն Բրասյորը կրկին կայցելի Ադրբեջան: Այս մասին Բրասյորը գրառում է կատարել Twitter-ի իր միկրոբլոգում: Բաքու վերադառնալու գլխավոր պատճառը երկրում ճաղերի հետևում հայտնված քաղբանտարկյալներն են:

 

«Ես կվերադառնամ Ադրբեջան որոշ քաղբանտարկյալների այցելելու նպատակով»,- իր միկրոբլոգում գրել է Բրասյորը: Նա նշել է, որ անհնարին է խնդիրները կարգավորել' դրանք անտեսելու միջոցով: ԵԽԽՎ նախագահը համոզմունք է հայտնել, որ իրենք պետք է շարունակեն բաց և անկեղծ երկխոսությունն այն հարցերի շուրջ, որտեղ անհրաժեշտ են բարեփոխումներ:

 

ԵԽԽՎ նախագահ Անն Բրասյորը վերջին անգամ Ադրբեջան էր մեկնել մայիսի 22-ին, որտեղ մասնակցել էր ԵԽԽՎ մշտական հանձնաժողովի նիստին: