Ադրբեջանի արդարադատության նախարար Ֆիքրեթ Մամեդովը երկրի քաղաքապետարանների ղեկավարների 3-րդ համահանրապետական հավաքում ունեցած ելույթում հայտարարել է, որ անցյալ տարի Ադրբեջանի քաղաքների, ավանների տեղական ինքնակառավարման մարմիններում եւ գյուղապետարաններում 152 հանցագործության դեպք է գրանցվել: Այս մասին հաղորդում է moderator.az-ը' հղում կատարելով AzerTac -ին:

 

Նա հայտնել է, որ միայն անցյալ տարի վարչական պատասխանատվության են ենթարկվել քաղաքապետարանների 300 նախագահներ, վերացվել կամ փոփոխության ենթարկվել քաղաքապետարանների կողմից կազմված 70 ապօրինի ակտեր, վերադարձվել' 25 ապօրինի տրված հողամասեր:

 

«152 քաղաքապետարանների գործունեության մեջ բացահայտվել են հանցագործ բնույթի խախտումներ, ինչի հետ կապված' միջոցներ են ձեռնարկվել օրենքի համաձայն», -ասել է Ֆ.Մամեդովը: