Հայաստանում անպատժելիության մթնոլորտը պետք է գործնականում բացառվի: Այս մասին հունիսի 25-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը՝ պատասխանելով փողոցներում կրակոցների հաճախակի դարձող դեպքերի վերաբերյալ հարցին: «Բոլորը պետք է օրենքի առաջ հավասար լինեն եւ գիտակցեն, որ արդարը երբեք չի պատժվի, իսկ մեղավորը պետք է խստորեն պատժվի: Դրանից կարելի է եզրակացնել, որ պետք է բացառվի անպատժելիության մթնոլորտը, ինչը կհանգեցնի հանցագործությունների նվազմանը»,- ասաց ՀՀ գլխավոր դատախազը՝ հավելելով, որ բոլորը, անկախ ցանկացած գործոնից, պետք է ենթարկվեն պատասախանատվության իրենց արարքի համար:

 

Գլխավոր դատախազը նաև նշեց, որ ոստիկանության կողմից բավականին լուրջ աշխատանք է տարվում հանցագործությունները կանխարգելելու, ապօրինի զենք-զինամթերքի շրջանառությունը կանխելու ուղղությամբ: Կոստանյանի խոսքով, իրենք այս հարցում բավականին լուրջ արդյունքների են հասել: