Իսպանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեն որոշում է կայացրել մնալ իր պաշտոնում մինչև Եվրոպայի 2016թ-ի առաջնությունը, որը տեղի է ունենալու Ֆրանսիայում:

Ինչպես տեղեկացնում է իսպանական մամուլը, Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան կողմ է մարզչի թիմում մնալու որոշմանը:

Հիշեցնենք, որ դել Բոսկեի գլխավորությամբ աշխարհի գործող չեմպիոնները չկարողացան հաղթահարել Բրազիլիայում ընթացող աշխարհի առաջնության խմբային փուլը՝ ունենալով միայն մեկ հաղթանակ: