3 մլն դոլար գումար տեղափոխող ինքնաթիռը բարեհաջող հասել է Բրազիլիա:

Գումարը պարգևավճարների տեսքով ուղարկել է Գանայի ղեկավարությունն իր երկրի հավաքականի ֆուտբոլիստներին, ովքեր հանդես են գալիս Աշխարհի առաջնությունում:

Ոստիկանների ուղեկցությամբ գումարը տեղափոխվել է հյուրանոց, որտեղ հանգրվանել են Գանայի ֆուտբոլիստները: Յուրաքանչյուր ֆուտբոլիստ ստացել է 100 հազար դոլար:

Նշենք, որ այսօր Գանայի ընտրանին խմբային փուլի վերջին տուրում իր ուժերը կչափի Պորտուգալիայի հավաքականի հետ: