Հայաստանը շարունակում է բանակցությունները Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության վերաբերյալ: Այս մասին ՀՀԿ գործադիր մարմնի նիստից առաջ լրագրողերի հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու է ուշանում ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացը: «Լավ է ուշ, քան երբեք: Քննարկումներն այս պահին շարունակվում են: Դրանք գործընթացներ են, որոնք քննարկվում են, և արդեն ասվել է, որ կան խնդիրներ, որոնք պետք է լուծվեն: Ես կարծում եմ, որ հուլիսի 3-ից հետո ինչ-որ բան պարզ կլինի»,- ընդգծեց նա:

 

Հովիկ Աբրահամյանը նշեց, որ կարծում է, թե Հայաստանը կանդամակցի ԵՏՄ-ին, սակայն չբացառեց, որ ժամկետների հարցում կարող են փոփոխություններ լինել: «Ես կարծում եմ, որ այդ գործընթացը կկայանա, սակայն ժամկետների հարցում կարող են փոփոխություններ լինել»,- ասաց վարչապետը: