Ոստիկանության Բազումի բաժնում հունիսի 25-ին' ժամը 21.50-ին, հաղորդում է ստացվել, որ Վանաձորի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 42 շենքի դիմաց տեղի է ունեցել վրաերթ: Պարզվել է, որ նույն օրը' ժամը 21.40-ի սահմաններում, «Մերսեդես ML 430 V8» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Տիգրան Մեծի պողոտայի թիվ 42 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 1933թ. ծնված Արամայիս Զոհրանյանին, որը տեղում մահացել է: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է նախաքննություն: