mediamall.am-ն առանձնացրել է օրվա կարևոր նորությունները

 

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով' Տիգրան Սարգսյանին շնորհվել է Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան: Նախագահի մեկ այլ հրամանագրով' Տիգրան Սարգսյանը նշանակվել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Վաշինգտոն):

 

Նախագահի մեկ այլ հրամանագրով' Թաթուլ Մարգարյանն ազատվել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պարտականություններից:

 

***

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ' Գրիգոր Մուրադյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն: ՀՀ վարչապետի մեկ այլ որոշմամբ' Արսեն Մկրտչյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախ արարի առաջին տեղակալ՝ ազատվելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից։

 

***

 

Աֆրիկյանների շենքի մոտ ակտիվիստների և ոստիկանության միջև տեղի ունեցած գործողությունների հետ կապված ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը բողոքներ է ստացել: ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում Անդրեասյանը նշեց, որ որոշակի հարցումներ են ուղարկվելու ոստիկանություն՝ կոնկրետ դրվագներով:

 

«Մեր արագ արձագանքման աշխատակիցները վերջին օրերին ավելի շատ ժամանակ անցկացրել են այդ շենքի մոտ, քան աշխատավայրում, ինչը նշանակում է, որ այնտեղ վիճակը տեղ տեղ սրվում էր: Դժվար է գնահատական տալ ընդհանուր գործողություններին, պետք է յուրաքանչյուր դրվագով կարողանանք, նախ, գնահատական մենք տալ, այնուհետև' իրավապահները»,- ասաց ՄԻ պաշտպանը:

 

***

 

Հայաստանի կառավարությունը բացասական եզրակացություն տվեց Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության մի խումբ անդամների՝ «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծին: Դրանով առաջարկվում է մինչև 100 մլն դրամ իրացումից հասույթ ունեցող հարկ վճարողներին ազատել նոր սերնդի ՀԴՄ-ներ ձեռք բերելու սահմանված պարտավորությունից: ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Ալավերդյանը նշեց, որ ներկայացված նախագիծը կառավարությունը նպատակահարմար չի համարում նախ՝ այն պատճառով, որ նախորդ տարվա արդյունքներով՝ մինչև 100 մլն դրամ շրջանառություն ունեցող հարկ վճարողների մի մասը 2013 թվականի դեկտեմբերի 1-ից արդեն ներդրել են նոր սերնդի ՀԴՄ-ներ:

 

«Երկրորդ, ՀՀ վարչապետի գլխավորությամբ այժմ միջոցներ են որոնվում, որպեսզի ՓՄՁ-ներին աջակցելու նպատակով նոր սերնդի ՀԴՄ-ները մենք կամ փոխհատուցմամբ, կամ անվճար, կամ էլ այնպիսի հարմար պայմաններով տրամադրենք, որ իսկապես նրանց համար ծանր բեռ չլինի: Առաջիկայում կառավարությունն այդ հարցին կանդրադառնա: Պետք է սահմնաված ժամկետներում աջակցենք ՓՄՁ-ներին՝ այդ ՀԴՄ-ների հարցում»,- ընդգծեց Արմեն Ալավերդյանը:

 

Բացի այդ, Ալավերդյանի խոսքով, բոլոր հարկ վճարողների կողմից նոր սերնդի ՀԴՄ-ների կիրառումը կարևորվում է նրանով, որ նոր սերնդի ՀԴՄ-ները բազմաֆունկցիոնալ են, հնարավորություն են տալիս դուրս գրել հաշվարկային փաստաթղթեր, այդ թվում՝ հարկային հաշիվներ, ստորագրել դրանք էլեկտրոնային ստորագրությամբ, կատարել վճարումներ բանկային պլաստիկ քարտերով:

 

Նոր ՀԴՄ-ներն առնվազն՝ յուրաքանչյուր 4 ժամը մեկ անգամ հնարավորություն ունեն կապ հաստատել հարկային մարմնի տեղեկատվական համակարգի հետ' տվյալների փոխանակման նպատակով:

 

***

 

Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը չի պատրաստվում դիմել դատարան' իր վրա մանրադրամներ նետած քաղաքացիների դեմ բողոքելու համար: Կառավարության նիստից հետո լրագրողի հարցին՝ դիմելո՞ւ է դատարան իր իրավունքների պաշտպանության համար՝ ասաց, որ այս պահին այդպիսի խնդիր չունի: «Վարչապետի ներկայացրածը շատ հստակ էր, և հարգանքը պետք է լինի փոխադարձ: Բողոքի արտահայտման ձևերը պետք է լինեն առավեÕ ¬ ընդունելի, ժողովրդավարական պետություններին հարիր»,- ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը:

 

Նախորդ շաբաթ ՀՀ Ազգային ժողովի մուտքի մոտ «Դեմ եմ» շարժման մասնակցիները մանրադրամներ էին նետել Հանրապետական կուսակցության պատգամավորների և կառավարության անդամների ուղղությամբ՝ իրենց բողոքն արտահայտելով կառավարության ներկայացրած պարտադիր սոցիալական վճար սահմանող օրենքի դեմ: Միաժամանակ, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարության այսօրվա նիստում հայտարարել էր. «Թերևս ոմանք մոռացել են, որ իշխանության ներկայացուցիչները ևս ունեն մարդու բոլորիրավունքներն ու ազատությունները և ենթակա են պաշտպանության նույն ձևով, ինչ հասարակությա ն ցանկացած անդամ: Չեմ ուզում, որ խոսքերս սխալ ընկալվեն:

 

Ես կողմ եմ ազատությանը, կողմ եմխոսքի ազատությանը, կողմ եմ սեփական կարծիքը տարածելու ազատությանը, կողմ եմ ազատ տեղաշարժին, կողմ եմ խաղաղ հավաքներ անցկացնելու իրավունքին: Ոչ միայն կողմ եմ, այլև մինչև վերջպաշտպանելու եմ այդ իրավունքները: Բայց այդ ազատությունն ավարտվում է այն պահին, երբ այն սկսում է ոտնահարել ուրիշի իրավունքները»: