Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի գլխավորած պատվիրակությունը հունիսի 30-ից մինչև հուլիսի 2-ը կայցելի Չինաստան:

 

Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական Trend գործակալությունը: Այցը կկայանա ՉԺՀ արտգործնախարար Վան Իի հրավերի հիման վրա:

 

Այցելության ընթացքում Մամեդյարովը կհանդիպի Չինաստանի իր գործընկերոջ, ինչպես նաև մի շարք այլ պաշտոնատար անձանց հետ: