«Շկոդա» մակնիշի ավտոմեքենան Երևանի Թբիլիսյան խճուղու թիվ 1 հասցեի մոտ հունիսի 26-ին՝ ժամը 06.30-ին, բախվել է էլեկտրասյանը, ինչի հետևանքով վարորդը' 1961 թ. ծնված Համլետ Ղազարյանը, տեղում մահացել է:
Ինչպես տեղեկացնում է ոստիկանության կայքը, կատարվում է քննություն: