Ֆրանսիական «Մոնակոյի» հարձակվող Ռադամել Ֆալկաոն հայտարարել է, որ իր ապագան կախված է Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսից:

«Իմ ապագան կախված է Աստծուց. այժմ Աստված Ֆլորենտինո Պերեսն է»,- Ֆալկաոյի խոսքը մեջբերում է AS-ը:

Հարձակվողի խոսքով' ինքն իր ապագան տեսնում է մադրիդյան թիմում:

Ավելի վաղ հայտարարվեց, որ Ֆալկաոն մերժել է «Չելսիի» և «Մանչեսթեր Յունայթեդի» առաջարկները և ցանկանում է տեղափոխվել «Ռեալ»: