Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ տարածաշրջանային զարգացումների պատճառով երկիրը գտնվում է լուրջ ճգնաժամի առաջ: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:

 

«Քանի որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ճիշտ ժամանակին չկարողացավ հումանիտար և գլոբալ արժեքների վրա հենվելով կյանքի կոչել տարբեր նախաձեռնություններ, մենք այժմ հայտնվել ենք այս վիճակում: Իրաքն ու Սիրիան անբաժան կերպով կապված են մեկը մյուսին: Այս պահին մեր դռան առջև մեծ ճգնաժամ է կանգնած և մենք' որպես հարևաններ, ազդվում ենք այդ ամենից»,- ասել է Դավութօղլուն: Նա միաժամանակ հայտել է, որ իրենք մեծապես մտահոգված են Իրաքում և Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ: