Հունիսի 30-ին, ժամը 00.40-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հալաբյան փողոցի թիվ 48 շենքի մոտակա ավտոտնակում օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:

 

Փրկարարաները հայտնաբերել են գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

 

***

 

Հունիսի 29-ին, ժամը 12.17-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հաղթանակ թաղամասի 7-րդ փողոցի տներից մեկի խորդանոցում օձ է նկատվել. անհաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:

 

Փրկարարաներն առանձնատանը հայտնաբերել են շահմար տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: