Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում հունիսի 30-ին պայթյուն է որոտացել: Ինչպես հաղորդում է եգիպտական «Աբուաբ ալ Ահրամ» թերթը, «Ալ Իթթիհատ» նախագահական նստավայրի մերձակայքում տեղի ունեցած պայթյունից ոստիկանության մեկ սպա զոհվել է, ևս 3 աշխատակից' վիրավորվել: Եգիպտոսի հատուկ ծառայության աշխատակիցները պայթուցիկ 2 սարքավորում են գտել, որոնցից մեկը վնասազերվել է, իսկ մյուսը վնասազերծելու պահին պայթել է: Ավելի ուշ տեղեկություն է ստացվել երրորդ պայթյունի մասին:

 

Եգիպտոսն այսօր՝ հունիսի 30-ին, նշում է Հեղափոխության առաջին տարելիցը, որի արդյունքում տապալվել էր Մուհամմադ Մուրսիի իշխանությունը: Նրա կողմնակից «Մուսուլման եղբայրներ» կազմակերպությունը մինչև այժմ չի համակերպվել Մուրսիի իշխանության տապալման մտքի հետ և ամեն գնով փորձում է վերականգնել «օրինականությունը»: