Հուլիսի 1-ին, ժամը 00.06-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սեբաստիա փողոցում՝ թաղապետարանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՀՆՓԱԻԿ ՓՋ-ն:

 

Դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «ԲՄՎ» մակնիշի 33TP016 պետհամարանիշի և «ՎԱԶ-2108» մակնիշի 35LS228 պետհամարանիշի ավտոմեքենաները:

 

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը ավտոմեքենաներից դուրս են բերվել երեք քաղաքացիները, ովքեր տեղափոխվել են «Մալաթիա» ԲԿ. բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

 

Հրշեջ-փրկարարները «ՎԱԶ-2108» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել զոհվածի դին: