Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի և Մոսկվայի «Սպարտակի» ֆուտբոլիստ Յուրա Մովսիսյանը շարք կվերադառնա երկու ամսից: Մովսիսյանը Հռոմում աջ ծնկահոդի ախտորոշիչ արտրոսկոպիկ բուժզննում է անցել: Հետազոտության արդյունքում պարզ է դարձել, որ Մովսիսյանը խաղադաշտ դուրս չի գա երկու ամիս: Այս մասին տեղեկացնում է Մոսկվայի «Սպարտակի» պաշտոնական կայքը:

Օրեր առաջ ԶԼՄ-ներում լուրեր հայտնվեցին, որ Մովսիսյանը վնասվածքի պատճառով այս տարի այլևս խաղադաշտ դուրս չի գա և բաց կթողնի մրցաշրջանի այս տարվա հատվածը: