ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը Բաքվում ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանի ընթացքում քվեարկել է Սիրիային առնչվող Հայաստանի ներկայացրած բանաձևի երկու հավելվածների օգտին: Այս մասին տեղեկացրել են Շիֆի գրասենյակից: Առաջարկներից մեկը վերաբերում է Սիրիայի փոքրամասնու թյունների անվտանգության երաշխավորմանը, իսկ երկրորդը կոչ էր անում սահմանակից պետություններին արգելել իրենց սահմանից Սիրիայի վրա հարձակումները, որոնցից մեկի զոհն էր դարձել Քեսաբի հայությունը:

 

Շիֆը քվեարկել է նաև Հայաստանի պատվիրակության մեկ այլ առաջարկի օգտին, որն առնչվում է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքին և հակամարտության խաղաղ կարգավորման ուղիների որոնմանը, որին, սակայն, ընդդիմացել է վեհաժողովի նստաշրջանը հյուրընկալող երկիրը: Հակառակ Արբեջանի ընդդիմությանը' առաջարկը քվեների մեծամասնությամբ ընդունվել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի կողմից:

 

ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի հերթական նստաշրջանն անցկացվում է Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում հունիսի 28-ից հուլիսի 2-ը: ԵԱՀԿ ԽՎ նիստին մասնակցում է նաև հայկական պատվիրակությունը, որը ղեկավարում էԱրտաշես Գեղամյանը: Պատվիրակության կազմում են նաև ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը,ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը, ինչպես նաև մեկական ներկայացուցիչներ ՀՀ ԱԳՆ-ից և ԱԺմիջազգային կապերի բաժնից: