Միացյալ Նահանգները կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին ակտիվացնել ջանքերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում: Ինչպես հաղորդում է ադրբեջանական Haqqin.az-ը, ըստ Բաքվում ԱՄՆ դեսպանության տարածած հայտարարության' այս մասին Վիեննայում անվտանգության հարցերով ԵԱՀԿ ամենամյա հավաքի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնականի տեղակալ Բրենտ Հարթլին:

 

«Մենք հուսով ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները կընդունեն առաջիկայում Փարիզում հադիպելու վերաբերյալ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի առաջարկը: Մայիսի կեսերին տարածաշրջան կատարած այցի ընթացքում Օլանդն իր պատրաստակամությունն էր հայտնել' Ֆրանսիայում ընդունելու Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին ու Մինսկի խմբի համանախագահներին»,- հայտարարել է Հարթլին: Նա հավելել է նաև, որ ԵԱՀԿ գործող նախագահ Դիդիե Բուրկհալտերի' բանակցություններն ավելի առարկայական դարձնելու կոչը «հնարավորություն է տալիս կողմերին առաջ տանել խաղաղության գործընթացը»: