Ռուսական Sports.ru էլեկտրոնային սպորտային պարբերականը չի սպասել Աշխարհի առաջնության ավարտին և կազմել է առաջնության խորհրդանշական հավաքականը: 

Հատկանշական է, որ պարբերականի մասնագետների կարծիքով` լավագույն խաղացողները դարպասապահներն են: Ցանկում տեղ են գտել Մանուել Նոյերը (Գերմանիա), Գիլյերմո Օչոան (Մեքսիկա), Կեյլոր Նավասը (Կոստա Ռիկա), Ռաիս Մբոլին (Ալժիր), Թիմ Հովարդ (ԱՄՆ), Վինսենթ Էնյեման (Նիգերիա), Դավիդ Օսպինան (Կոլումբիա), Կլաուդիո Բրավոն (Չիլի), Տիբո Կուրտուան (Բելգիա), Ալիրեզա Հագիգին (Իրան), Ժուլիո Սեզարը (Բրազիլիա):