Ղազախստանի արտգործնախարար Երլան Իդրիսովը Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցելու համաձայնագրի ստորագրման մոտավոր ժամկետ է հրապարակել: «Ինտերֆաքսի» հաղորդմամբ' նա նշել է, որ համաձայնագիրը կարող է ստորագրվել այս տարվա հոկտեմբերին: «Համապատասխան փաստաթղթերի ստորագրումը, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա Մինսկում հոկտեմբերին՝ Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների նախագահների հերթական հանդիպման ընթացքում»,- գրել է Ղազախստանի արտգործնախարարը Թվիթերում՝ օգտատերերի հետ հարցուպատասխանի ընթացքում: