mediamall.am-ն առանձնացրել է օրվա կարևոր նորությունները

Հայաստանի ատոմական էլեկտրակայանի (ԱԷԿ) հիմնանորոգման աշխատանքները կմեկնարկեն 2017 թվականին, որի շնորհիվ հնարավոր կլինի ԱԷԿ-ի շահագործման ժամկետը երկարացնել մինչև 2026 թվականը: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը: Նա նշեց, որ ԱԷԿ-ի հիմնանորոգումը նախնական հաշվարկներով մոտ 300 մլն դոլար կարժենա: «Աշխատանքները կարող են տևել ավելի քան 6 ամիս, որը հնարավոր է ազդեցություն ունենա նաև էլեկտրաէներգիայի սակագնի վրա: Սակայն կառավարությունը ծրագրեր ունի, որ մոտակա տարիների ընթացքում կառուցվի Երևան ՋԷԿ-ի 2-րդ բլոկը, որն ավելի ձեռնտու կլինի սակագնային առումով»,- ասաց Զախարյանը:

Նախարարն անդրադարձավ նաև նոր ատոմակայանի կառուցմանը' նշելով, որ դրա կառուցման աշխատանքները կարող են մեկնարկել 2018-2019 թվականների ընթացքում: «Նոր ատոմակայանի կառուցումն անխուսափելի և անհրաժեշտ է Հայաստանի տնտեսության համար: Այսօր բանակցություններ են տարվում Ռուսաստանի և այլ երկրների հետ, նպատակաուղղված աշխատանք է կատարվում, որ նոր ատոմակայանի կառուցման աշխատանքները սկսենք 2018-2019 թվականներին»,- նշեց նախարարը:

ԱԷԿ-ի շահագործման ժամկետը մինչև 2026թ. երկարացնելու որոշումը կառավարությունն ընդունել էր 2013թ. սեպտեմբերի 13-ին:

***

Թուրք իրավապաշտպան, հրատարակիչ Ռագըփ Զարաքոլուն ողջունում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին Թուրքիայի ապագա նախագահին Հայաստան հրավիրելու ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը: Հուլիսի 2-ին լրագրողների հետ հանդիպման ընթացքում թուրք մտավորականը նշեց, որ ՀՀ նախագահի հրավերն արդարացի է, և դա Թուրքիայի ամոթն է, որ դեռ չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը: «1965 թվականից ի վեր Հայոց ցեղասպանության ճանաչման հետ կապված աշխատանքներ են կատարվում: Սա, իհարկե, Թուրքիայի ամոթն է: Կոտորվածները նաև Օսմանյան կայսրության քաղաքացիներ էին և իրավունքներ ունեին: Սա նաև իրավական խնդիր է»,- ասաց Զարաքոլուն:

Անդրադարձ կատարվեց նաև ապրիլի 24--ին վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ուղերձին, որով թուրք առաջնորդը փորձել էր հավասարության նշան դնել կորուստների միջև և Դավութօղլուի այն հայտարարությանը, թե իբր պատմության հանդեպ անարդար հիշողություն է ձևավորվել: «Դավութօղլուի կշեռքը սխալ է կշռում: Եթե նայենք, թե 1915-ին կատարված ցեղասպանությունից մինչ այսօր ինչ ունենք մեր ձեռքում, ապա Արևմտյան Հայաստանի 2 միլիոն հայ բնաջնջվել է այդ տարածաշրջանից և ցեղասպանության բացակայության դեպքում այսօր 8-10 միլիոն հայ բնակչություն պետք է ունենայինք այդ տարածքներո ւմ: Ցեղասպանութունը միայն ապրող բնակչության բնաջնջումը չէ, այլ նաև ապագա սերունդների, մշակույթի, արվեստի վերացումն է», - շեշտեց իրավապաշտպանը:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն' ԵԱՀԿ դիտորդական առաքելությունը հուլիսի 2-ին Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է իրականացրել:

ԼՂՀ Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղի հյուսիսային ուղղությամբ անցկացված մշտադիտարկումն անցել է առանց միջադեպերի: ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովը (Բուլղարիա) և Իրժի Աբերլեն (Չեխիա), ինչպես նաև ԵԱՀԿ ԳՆԱՆ գրասենյակի աշխատակից Պետեր Սվեդբերգը: Շփման գծի հակառակ կողմից դիտարկմանը մասնակցել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկը և նրա դաշտային օգնական Եվգենի Շարովը (Ուկրաինա):

Դիտարկման առաքելությանը ղարաբաղյան կողմից ուղեկցել են ԼՂՀ արտաքին գործերի նախարարության և պաշտպանության նախարարության ներկայացուցիչները:

***

Երևանում հուլիսի 7-ից գործարկվելու են երթևեկության արագության նկատմամբ վերահսկողության նոր արագաչափ սարքեր: Մասնավորապես, Երևան քաղաքի Արարատյան փողոց՝ Արարատյան և Շիրակի փողոցների խաչմերուկից դեպի Արարատյան և 5-րդ փողոցների խաչմերուկ ուղղությամբ, գործարկվելու է 2 արագաչափ՝ երկու ուղղություններով, որ տեղ երթևեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ է:

Երևան քաղաքի Բագրատույաց պողոտա՝ Բագրատունյաց և Արշակունյաց պողոտաների խաչմերուկից դեպի Բագրատունյաց պողոտայի և Ե. Թադևոսյան փողոցի խաչմերուկ ուղղությամբ գործարկվելու է 2 արագաչափ՝ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը նույնպես 60 կմ/ժ է: