Ադրբեջանի երկու քաղաքացի անհայտ կորել է Թուրքիայում: Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը:

 

26-ամյա Ղազի Իմանովի և 38-ամյա Վյուգար Մամեդովի անհետանալու մասին տեղեկությունը հրապարակվել է «Ինտերպոլ»-ի պաշտոնական կայքում: Նշվում է, որ Իմանովն անհետացել է թուրքական Հաթայ, իսկ Մամեդովը` Անթալիա քաղաքներում:

 

Ադրբեջանի երկու քաղաքացիներին հայտնաբերելու ուղղությամբ միջազգային հետախուզություն է հայտարարվել: