Պե­տական միջնաժամկետ ծախ­­­­սերի 2015-2017 թթ. ծրագրով համախառն ներքին արդյունքի իրական աճի ցուցանիշը դրսևորելու է աճի միտում' 5 - 5,7 տոկոսի շրջանակներում: ՀՀ կառավարության հավանությանն արժանացած նախագծով' ՀՆԱ-ի նկատմամբ պետական բյուջեի եկամուտների հարաբերկացության ցուցանիշը կտատանվի 24.13 - 24.34 տոկոսի սահմաններում, իսկ ներքին ռեսուրսների հաշվին ձևավորվող եկամուտների դեպքում' 23.2 - 23.7 տոկոսի սահմաններում:

 

Կառավարության նիստի ժամանակ, ներկայացնելով միջնաժամկետ ծախ­­­­սերի ծրագ­իրը, ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը նշեց, որ նախագծով հարկային եկամուտներ-ՀՆԱ հարաբերակցությունը ունի աճի միտում ' 23.4 տոկոսից հասնելով 23.84 տոկոսի, իսկ պետական բյուջեի դեֆիցիտի ցուցանիշը ՀՆԱ-ի նկատմամբ 2015-2017 թթ. պահպանելու է նվազման միտումը' 2 տոկոսից հասնելով մինչև 1.8 տոկոսի:

 

«Հիմք ընդունելով պետական բյուջեի մուտքերի 2015-2017 թթ. կանխատեսումը' ծրագրվում է պետական բյուջեի ծախսերի տարեկան մակարդակը այդ ժամանակա հատվածի համար պահպանել ՀՆԱ-ի 26 - 26.4 տոկոսի սահմաններում: Լրացուցիչ ծախսերի տարեկան միջին աճը կկազմի 73,3, մլրդ դրամ: 2015 թվականի համար անվանական ՀՆԱ-ն նախատեսված է 5 տրլն 460 մլրդ կամ 2014 թվականի 6,8 տոկոսով ավելի, իրական աճը կկազմի 5 տոկոս այս տարվա 5,2-ի դիմաց, իսկ դեֆլյատորը 4 տոկոս' այս տարվա 4,2 տոկոսի դիմաց: 2016 թվականի համար անվանական ՀՆԱ-ն նախատեսված է 5 տրլն 526 մլրդ դրամ, որը 2015 թվականի նկատմամբ կավելանա 9,5 տոկոսով, իրական աճը կկազմի 5,3 տոկոս, իսկ դեֆլյատորը' 4 տոկոս: 2017 թվականի համար անվանական ՀՆԱ-ն նախատեսված է 6 տրլն 75 մլրդ կամ 2016 թվականի նկատմամբ 548 մլրդ դրամով ավելի, իրական աճը' 5,7 տոկոս, իսկ դեֆլյատորը' 4 տոկոս»,-ասաց նախարարը:

 

Ներկայացնելով պե­տական միջնաժամկետ ծախ­­­­սերի ծրագ­րով հաստատված պետբյուջեի եկամուտները' նա նշեց, որ 2015 թվականի պետբյուջեի համար նախատեսված է 1 տրլն 228 մլրդ դրամի եկամուտ, որն այս տարվա ցուցանիշը կգերազանցի 8,1 տոկոսով: «Եկամուտների աճը մեծապես պայմանավորած է հարկային եկամուտների 75 մլրդ դրամ աճով, ինչպես նաև պաշտոնական դրամաշնորհների և այլ եկամուտների համապատասխանաբար 10.3 և 6.83 մլրդ աճով: 2016 թվականի պետական բյուջեի եկամուտների աճը նախատեսված է 1 տրլն 333 մլրդ դրամ, որը 2015 թվականի համեմատությամբ ավելի է 8.6 տոկոսով: 2017 թվականի համար աճը կանխատեսվում է 1 տրլն 479 մլրդ, որը 2016 թվականի համեմատ ավելի է 10.7 տոկոս աճով»,- ասաց Խաչատրյանը:

 

Ներկայացնելով պետական բյուջեի նախատեսվող ծախսերը' նախարարն ասաց, որ պետբյուջեի ծախսերը 2015-ին կկազմեն 1 տրլն 331 մլրդ դրամ, որը 2014 թվականի հաստատված մակարդակի համեմատ ավելի է 84 մլրդ դրամով կամ 6.8 տոկոսով: 2016 թվականին պետբյուջեի ծախսերը ծրագրված են 1 տրլն 434 մլրդ դրամ, որը 2015 թվականի համեմատ ավելի է 7.7 տոկոսով: 2017 թվականի համար ծախսերի կանխատեսվող չափը 1 տրլն 587 մլրդ դրամ, որը 2016 թվականի համամտությամբ ավելի է 10 տոկոսով: