Հուլիսի 4-ին, ժամը 04.52-ին ահազանգ է ստացվել, որ Էջմիածնի խճուղում' «Զվարթնոց» օդանավակայանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

 

Դեռևս չբացահայտված հանգամանքներում «Տոյոտա» մակնիշի 35 AL 173 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին:

 

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ Մ. Մ.-ին «1-03» ծառայության աշխատակիցները տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն:

 

Հրշեջ-փրկարարները դադարեցրել են գազի արտահոսքը, հոսանքազրկել ավտոմեքենան և կատարել ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ: