Իսպանական «Բարսելոնայի» և անգլիական «Լիվերպուլի» հերթական բանակցությունների ժամանակ կողմերը համաձայնության են եկել ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսի տրանսֆերի գնի վերաբերյալ: Գործարքի գումարը, իսպանական մամուլի տվյալներով, գնահատվում է 90 միլիոն եվրո:

 

«Բարսելոնային» չի հաջողվել նվազեցնել տրանսֆերի արժեքը, նույնիսկ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ուրուգվայցին ժամանակավոր որակազրկված է:

 

Հիշեցնենք, որ Աշխարհի առաջնության շրջանակներում՝ Իտալիայի դեմ հանդիպմանը, Ջորջիո Կելինիին կծելու համար Սուարեսը որակազրկվել է և 4 ամիս ֆուտբոլի հետ կապված գործունեություն չի կարող իրականացնել: