Թբիլիսիի նախկին քաղաքագլուխ Գիգի Ուգուլավան, որը ձերբակալվել Է հուլիսի 4-ի վաղ առավոտյան, նոր մեղադրանք Է առաջադրվել տեղական ընտրությունների նախաշեմին Մառնեուլի ընտրական հանձնաժողովում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

 

Ուգուլավան, «Միասնական ազգային շարժման» մյուս առաջնորդների ու ակտիվիստների հետ միասին, բողոքարկելով Մառնեուլի (Քվեմո Քարթլիի տարածաշրջան) շրջանային վարչակազմի ղեկավարի պաշտոնի թեկնածու Աքմամեդ Իմամկուլիեւին գրանցումից հանելու ընտրական հանձնաժողովի որոշումը, հունիսի 5-ին ներխուժել Է հանձնաժողովի նախագահ Կոբա Ասանիձեի աշխատասենյակ: Ուգուլավան պատռել Է որոշման նախագիծը եւ Ասանիձեին խոստացել, որ նա «շատ կզղջա» իր որոշման համար:

 

«Անօրինական եկամուտների օրինականացմանն ավելացել Է եւս մեկ Էպիզոդ՝ «մառնեուլյանը», որով մեղադրանք Է առաջադրվել խմբակային գործողություններ եւ հարկադրանք կազմակերպելու գործով: Գիգի Ուգուլավան իրեն անմեղ Է համարում, ասում Է, որ ձերբակալվել Է անօրինականորեն եւ քաղաքական դրդապատճառներով»,-լրագրողներին հայտնել Է փաստաբան Գիզո Ուգլավան:

 

Նախկին քաղաքապետի պաշտպանությունն արդեն դիմել Է հետաքննությանը՝ նրան ազատ արձակելու պահանջով:

 

Գիգի Ուգուլավան հուլիսի 3-ին առավոտյան ժամը 06:00-ին ձերբակալվել Է Թբիլիսիի միջազգային օդանավակայանում, երբ պատրաստվում Էր մեկնել Կիեւ: Ուգուլավան ինքը հայտարարել Է, թե ուղեւորվում Էր Կիեւ, որպեսզի այնուհետեւ մեկներ Քիշնեւ՝ մասնակցելու Եվրախորհրդի տեղական եւ տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի մոնիթորինգի գծով կոմիտեի նիստին:

 

Գիգի Ուգուլավան հետաքննության տակ Է գտնվում երեք մեղադրանքով՝ ֆինանսական խախտումների, յուրացման եւ մոտավորապես 30 մլն դոլար ընդհանուր գումար միջոցների վատնման:

 

Ձերբակալումից հետո Ուգուլավան ասել Է, թե «պատռել Է համակարգի դիմակը»: «Նախ ես ձերբակալվել եմ, որովհետեւ չեմ խոնարհվում Բիձինա Իվանիշվիլիի առջեւ եւ երբեք դա չեմ անի: Երկրորդ՝ ես չգիտեմ, թե ինչու եմ ինձ ձերբակալել: Հարկավոր Էր, որ ես պատռեի համակարգի դիմակը, եւ ահա ես դա արեցի»,-հայտարարել Է Ուգուլավան լրագրողներին, հաղորդել Է «Նովոստի Գրուզիա»-ն: