Հուլիսի 6-ին, ժամը 10.26-ին ահազանգ է ստացվել, որ պայթուցիկ սարքեր են տեղադրված Երևանի «Մուրացան» կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում և ՀՀ ՊՆ շենքում՝ նախարարի սենյակում:

 

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարար ջոկատը, ՃԿԿ ԱԻ արձագանքման և ՃԿԿ օպերատիվ խմբերը:

 

Տեղանքի զննման արդյունքում պայթուցիկ սարք չի հայտնաբերվել: