Հուլիսի 6-ին, ժամը 11.28-ին ահազանգ է ստացվել, որ պայթուցիկ սարք է տեղադրված Երևանի Ա. Խաչատրյան փողոցի 6-րդ շենքի բնակարաններից մեկում:

 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

 

Տեղանքի զննման արդյունքում պայթուցիկ սարք չի հայտնաբերվել:

 

Հուլիսի 6-ին, ժամը 10.56-ին տեղեկություն է ստացվել, որ պայթուցիկ սարք է տեղադրված Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Հաղթանակ պողոտայի թիվ 1/1 հասցեում գտնվող «Հացատուն» ռեստորանում:

 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

 

Ժամը 13.00-ին տարածքի հետախուզման աշխատանքներն ավարտվել են. պայթուցիկ սարք չի հայտնաբերվել: