Երկու օր է, ինչ Վանաձորում երկրաշարժեր են գրանցվում 3-ից մինչև 5 բալ: Վանաձորցիները շրջանառվող լուրերի համաձայն, թե կրկին երկրաշարժ է լինելու, խուճապի են մատնվել: Այդ կապակցությամբ Վանաձորի քաղքապետարանը տարածել է հաղորդագրություն, որով կոչ է անում խուճապիչ մատնվել:

 

Հայտարարության մեջ ասվում է.

 

«Տեղեկացնում ենք, որ Վանաձորի քաղաքապետարանն սպասվող երկրաշարժի հետ կապված որևէ տեղեկություն չի ստացել և չի տարածել:

 

Վանաձորի քաղաքապետարանը հորդորում է ազգաբնակչությանը պահպանել հանգստություն և չմատնվել խուճապի և չնպաստել անհիմն լուրերի տարածմանը»: