ATP-ն հրապարակել է թենիսիստների վարկանիշային նոր աղյուսակը: Ուիմբլդոնում տարած հաղթանակից հետո, Նովակ Ջոկովիչը զբաղեցրել է առաջին հորիզոնականը:

Լավագույն տասնյակն ունի հետևյալ տեսքը:

1 (2). Նովակ Ջոկովիչ (Սերբիա) - 13130 միավոր

2 (1). Ռաֆայել Նադալ (Իսպանիա) - 12670

3 (4). Ռոջեր Ֆեդերեր (Շվեյցարիա) - 6100

4 (3). Ստանիսլաս Վավրինկա (Շվեյցարիա) - 5770

5 (6). Տոմաշ Բերդիխ (Չեխիա) - 4410

6 (9). Միլոշ Ռաոնիչ (Կանադա) - 3920

7 (7). Դավիդ Ֆերեր (Իսպանիա) - 3875

8 (8). Խուան Մարտին դել Պոտրո (Արգենտինա) - 3360

9 (13). Գրիգոր Դիմիտրով (Բուլղարիա) - 3270

10 (5). Էնդի Մարեյ (Մեծ Բրիտանիա) - 3040