Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Մադրիդի «Ռեալը» Մյունխենի «Բավարիայի» 24-ամյա ֆուտբոլիստ Տոնի Կրոսի համար կվճարի 25 մլն եվրո, իսկ ֆուտբոլիստի տարեկան աշխատավարձը կկազմի տարեկան 5 մլն:

Ինչպես տեղեկացնում է Marca-ն, Կրոսը հանուն մադրիդյան թիմի հրաժարվել է Լոնդոնի «Չելսիի» և «Մանչեսթեր Յունայթեդի» շահավետ առաջարկներից:

Լոնդոնյան ակումբը ֆուտբոլիստին առաջարկել 8 մլն եվրո աշխատավարձ, սակայն Կրոսը մերժել է:

Կրոսը մերժել է նաև մանչեսթերյան թիմին: