Վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված' հուլիսի 9-ին' ժամը 10.00-24.00-ը, կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի մի շարք փողոցների ջրամատակարարումը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Երևան Ջուր» ընկերությունից, մասնավորապես, կդադարեցվի Գրիբոյեդովի, Գր. Արծրունու, Արղության, Ն. Զարյան, Հ. Սահյան, Հովսեփ Էմինի, Թավրիզյան, Մանուշյան, Սևքարեցի Սաքոյի, Այգեկցու փողոցների, Կոմիտասի պողոտայի 3-50, Հրաչյա Քոչար փողո ցի 9-ից բարձր համարների, Արամ Խաչատրյան 10-33, Վրացական 1-10, Սունդուկյան 23-27, Գյուլբենկյան 38, 38/1, 40, Փափազյան 17-ից բարձր համարների և 2-րդ նրբանցքի, Վաղարշյան 13-ից բարձր համարների և հարակից տարածքների ջրամատակարարումը: