Հարյուրավոր ուղեւորներ են տարհանվել «Եվրոսթար» գնացքից, որը Լոնդոնից Ֆրանսիա Էր ուղեւորվում Լա Մանշի տակ ձգվող թունելով: Այդ մասին, ինչպես տգեղակացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է եվրոթունելի վարչակազմը:

 

Միջադեպը թունելի ներսում տեղի Է ունեցել հուլիսի 7-ի առավոտյան Էլեկտրահաղորդման գծի հետ կապված խնդրի պատճառով: Ոչ ոք չի տուժել, շատ ուղեւորներ պատահածը համարել են զվարճալի Էպիզոդ եւ հաճույքով լուսանկարվել թունելում:

 

Ֆրանսիայի կայարան են հասցվել 382 ուղեւոր եւ չորս շուն:

 

Միջադեպի հետեւանքով խախտվել են հաջորդ գնացքների տոմսեր գնած քաղաքացիների պլանները: «Եվրոսթարները» երթեւեկում են վեցժամյա ուշացումով: Նրանց աշխատանքի ընդհատումները հավանաբար կշարունակվեն մինչեւ օրվա վերջը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: