ՀՀ ԱԻՆ-ում հուլիսի 8-ին' ժամը 11.28-ին, ահազանգ է ստացվել, որ Սևանի լճի մոտակայքում գտնվող «Ալգա պլյուս» ռեստորանի մոտ՝ լճում, դի է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Դեպքի վայր է մեկնել հատուկ ջրափրկարարական ջոկատը: Ջրափրկարարները լճից դուրս են բերել 1961 թվականին ծնված Վ. Ն.-ի դին և հանձնել շտապօգնության աշխատակիցներին: