Մադրիդի «Ռեալի» երկրպագուներն այսօր օրվա ընթացքում հնարավորություն ունեն հրաժեշտ տալու ակումբի լեգենդ Ալֆրեդո դի Ստեֆանոյին:

Հրաժեշտի արարողությունը տեղի կունենա «Սանտիագո Բերնաբեու» մարզադաշտում:

Լեգենդի մահվան լուրը լսելուց հետո, ակումբը որոշում է կայացրել կազմակերպել սգո արարողությունը հենց մարզադաշտում, ակնկալվում է որ դի Ստեֆանոյին հրաժեշտ տալու կգան հազարավոր երկրպագուներ: Այս մասին տեղեկացնում AS-ը:

foton