Մոսկվայի «Սպարտակի» գլխավոր տնօրեն Ռոման Ասխաբաձեն խոսել է ռուսական ակումբում հանդես եկող՝ Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Արաս Օզբիլիսի մասին և նշել, որ Օզբիլիսն այս մրցաշրջանում հավանաբար չի խաղա:

«Ասել՝ ամեն ինչ կարգին է, սուտ կլինի: Արասը շատ է անհանգստանում վնասվածքի պատճառով, տղան ցանկանում էր ամրապնդվել կազմում, ցուցադրել, թե ինչի է ընդունակ: Ցավոք, ֆուտբոլում ոչ ոք ապահովագրված չէ ծանր վնասվածքներից: Օզբիլիսը վերականգնվում է, սակայն չեմ կարծում, որ նրան կտեսնենք այս մրցաշրջանում: Օզբիլիսը շարք կվերադառնա 8-9 ամիս անց», Ասխաբաձեի խոսքը մեջբերում է sport-express.ru-ն: