Եկեղեցիների համաշխարհային խորհրդի (ԵՀԽ) կենտրոնական կոմիտեն միաձայն հայտարարություն Է ընդունել, որով կոչ Է արվում անհապաղ դադարեցնել զինված հակամարտությունը Ուկրաինայի հարավ-արեւելքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է ԵՀԽ-ի մամուլի ծառայությունը:

 

ԵՀԽ-ն հորդորել Է «հակամարտող երկու կողմերին՝ անհապաղ դադարեցնել կրակը Ուկրաինայի հարավ-արեւելքում» եւ ապաԷսկալացնել հակամարտությունը:

 

Փաստաթղթում նշվում Է, որ Ուկրաինայում ստեղծված իրադրությունը «լրջորեն վտանգել Է բազմաթիվ անմեղ մարդկանց կյանքը»: Բացի այդ, Ուկրաինայի հակամարտությունը, ԵՀԽ-ի կարծիքով, կարող Է խարխլել միջազգային հանրակցության ընդունակությունը ներկայում եւ ապագայում գտնել բազմաթիվ հրատապ հարցերի լուծումը, որոնք սկզբունքային եւ համատեղ հակազդում են պահանջում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: