Ավելի քան 481 հազար մարդ եղանակի պատճառով առանց էլեկտրականության է մնացել ԱՄՆ-ի Նյու Յորքի եւ Փենսիլվանիայի նահանգներում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հուլիսի 9-ին հաղորդել է CNN հեռուստաալիքը: Նյու Յորքում առանց լույսի է մնում ավելի քան 106 հազար մարդ, Փենսիլվանիայի նահանգում՝ ավելի քան 375 հազար բնակիչ:

 

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ-ում ուժեղ փոթորկի պատճառով զոհվել է չորս մարդ, այդ թվում՝ մեկ երեխա: Երեք մարդ զոհվել է Նյու Յորքի նահանգի Մեդիսոնի օրկրուգում մի քանի շենքերի փլվելու հետեւանքով:

 

Մերիլենդի նահանգի Քերոլի օկրուգում փոթորկի զոհ է դարձել մեկ երեխա, եւս ութ բնակիչներ վերքեր են ստացել, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: