Հանրապետության տարածքում՝ հուլիսի 9-ին հյուսիսային և արևելյան շրջաններում գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:

 

10-13-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:

 

Քամին' հարավ-արևմտյան 5-10 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում '18-23 մ/վրկ:

 

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով:

 

 

Երևանում՝ հուլիսի 9-ին երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, անձրևի հավանականությունը փոքր է, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում' 15-20 մ/վրկ արագությամբ:

 

9-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: