Ինչպես տեղեկացնում է ria.ru-ն, ՆԱՏՕ-ն Աֆղանստանից սպասում է անվտանգության վերաբերյալ համաձայնագրի ստորագրում մինչև սեպտեմբեր: Այդ մասին հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենն՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ հանդիպման ընթացքում:

 

«Եթե այս գործընթացը չքննարկվի մինչև ՆԱՏՕ-ի՝ սեպտեմբերին ծրագրվող վեհաժողովը, ապա անհնար կլինի հասկանալ, թե ինչպես է հնարավոր համաձայնագիր կնքել անվտանգության ոլորտում»,- ասել է Ռասմուսենը Վաշինգտոնում:

 

Ըստ նրա՝ ՆԱՏՕ-ն խորապես անհանգստացած է Աֆղանստանում նախագահական ընտրությունների 2-րդ փուլի կասկածելի արդյունքներով, երբ Աֆղանստանի անկախ ընտրական հանձնաժողովը հուլիսի 7-ին հայտարարել էր, որ ընտրությունների 2-րդ փուլի արդյունքներով առաջատար է ֆինանսների նախկին նախարար Աշրաֆ Գանի Ահմադզայը: