Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հայտարարել է, որ կատալոնյան «Բարսելոնայի» ֆուտբոլիստ Ալեքսիս Սանչեսը տեղափոխվում է Լոնդոն:

«Սանչեսի տեղափոխության գործարքը գրեթե ավարտված է»,- մարզչի խոսքը մեջբերում է talkSport-ը:

Ֆրանսիացի մասնագետի խոսքով՝ ակումբը չիլիացի ֆուտբոլիստի ձեռքբերման մասին հավանաբար կհայտարարի այսօր: Սանչեսի տրանսֆերային գումարը կկազմի 35 մլն եվրո, իսկ պայմանագիրը կկնքվի 4 տարի ժամկետով: